Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր

«Պետականորեն արգելե’լ աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը»

Նոյեմբեր 15, 2010թ. 13:20

axand«Եթե սեռական փոքրամանություն ասվածի հետեւորդներրն աղճատում են մարդու բնականոն, ընտանեկան կյանքն ու սերնդավատվական գործառույթը՝ միաժամանակ խեղելով մարդու արարչատուր բնույթը, ապա աղանդավորական փոքրամասնություններն աղճատում են մարդու հոգին, միտքը եւ խեղում մարդու բարոյահոգեբանական կերտվածքը: Այս անմարդկային (եւ ոչ միայն հիվանդագին) միջամտություններից էլ երկփեղկվում է մարդ արարածը եւ տառապում կործանարար երկվությամբ», – գրում է Հայ Արիական Միաբանությունն իր տարածած հայտարարության մեջ:

Միաբանության Գերագույն Խորհուրդն արձանագրելով վերջերս մոլի աղանդավորի կողմից սեփական ծնողներին դաժանաբար սպանելու փաստին, արդարացի հարց է հնչեցնում. «Դեռ քանի՞ երիտասարդ պետք է այսպես հրեշանա, մարդակեր դառնա, Եհովայի կամ Քրիստոսի անունից այլանդակություններ անի, որպեսզի ՀՀ իշխանությունները հասկանան, որ ի դեմս աղանդավորականների (եւ այլ հակամարդկային փոքրամասնությունների) գործ ունեն հոգեխեղվածների հետ, որոնք դեռ տարիներ առաջ իրենց երկրային գաղտնի տերերի (ոչ թե վերին տիրոջ) պատվերով քարոզում էին ազգային բանակում ծառայելուց հրաժարվելու գաղափարը, հետո սկսեցին օտարահպատակ ՙպետություն՚ կառուցել մեր պետության մեջ, իսկ հիմա էլ ոչ միայն ընտանիքներն են քանդում ըստ իրենց աղանդի, այլեւ ծնողասպան կան զավակասպան (իրենց հիվանդ երեխաներին արգելում են ըստ անհրաժեշտության արյուն ներարկել) են դարձնում…»: Հայ Արիական Միաբանությունն իր տարածած հայտարարությամբ ՀՀ իշխանություններին կոչ է անում.«Պետականորեն արգելել աղանդավորական կազմակերպությունների (ինչ կրոնի հետեւորդներ էլ լինեն) գործունեությունը Հայաստանում եւ քրեորեն պատժելի դարձնել ինչպես նրանց, այնպես էլ սեռական փոքրամասնություն կոչվածների քարոզչությունը մեր Արարչատուր Հայրենիքում: Այդ հիվանդագին կամ պատվերով խեղումները որեւէ կապ չունեն հայ ազգային արժեհամակարգի հետ: Այս առումով արժե ուշադրություն դարձնել նաեւ միջազգային «մարդասիրական» կառույցներից ինչ-ինչ նպատակներով դրամաշնորհներ ստացող ամենատարբեր հասարակական եւ այլ կազմակերպությունների գործունեությանը, որոնք այդ դրամաշնորհային պատվիրված ծրագրերով քանդում են հայոց արժեհամակարգը, կրթա-մշակութային ոլորտը, լեզվամտածողությունը, հոգե-բարոյական նկարագիրն ու ամեն ազգային բան…»: ՀԱՄ-ը հայ հանրությանը, թե՜ Հայաստանում, թե՜ ողջ աշխարհում կոչ է անում.«Հրաժարվե’լ անմարդկային ու հակազգային բոլոր դրսեւորումներից եւ հետեւել «առողջ հոգի՝ առողջ մարմնում» կարգախոսին՝ այդպիսով ծառայելով Հայքին ու Հային, եթե նույնիսկ իրենց բնակության վայր-երկրներում փոքրամասնական մոլագարությունները «մարդկային արժեք» են համարվում»: ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն