Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Նոր նշանակումներ հոգևոր ոլորտում

Նոյեմբեր 15, 2010թ. 15:39

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հաստատություններում և վանքերում տեղի են ունեցել նոր նշանակումներ:
Կոստանդնուպոլիս մշտական ծառայության մեկնելու կապակցությամբ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ազատվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի պարտականություններից: Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը, ազատվելով դպրանոցի տեսչի պարտականություններից, ս. թ. դեկտեմբերի 10-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ:
Սուրբ Գեղարդ վանքի վանահայր Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը, ազատվելով վանահոր պարտականություններից, նոյեմբերի 15-ից ստանձնել է Սևանի Վազգենյան դպրանոցի տեսչի պաշտոնը:
Տ. Կյուրեղ աբեղա Դավթյանը նշանակվել է Սուրբ Շողակաթ վանքի վանահայր:


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն