Արգենտինայում անցկացվեց դրամահավաք-հեռախոսամարաթոն
Հեռուստամարաթոն 2010-ին ընդառաջ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմինը ս/թ նոյեմբերի 11-ին եւ 12-ին Բուենոս Այրեսում կազմակերպեց հեռախոսամարաթոն:
Կամավորները` մեծամասամբ տեղի հայկական դպրոցի աշակերտներ, զանգահարում էին համայնքի հայ ընտանիքներին եւ առաջարկում իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանում ու Արցախում Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին: Իրենց կոչերով հայ ընտանիքներին քաջալերում էին Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Հիմնադրամի Բուենոս Այրեսի տեղական մարմնի ատենապետ Խորխե Մյուրեքյանը, հոգեւորականներ, համայնքի այլ հեղինակավոր անձինք:
Նվիրատվությունների ընդունումը Հիմնադրամի տեղական մարմինը կշարունակի մինչեւ նոյեմբերի 25-ին կայանալիք Հեռուստամարաթոն 2010-ը, որի ընթացքում կհայտարարվեն բազմաբնույթ դրամահավաք միջոցառումների արդյունքում հավաքագրված գումարները:
Հիշեցնենք, որ 2010-ի սեպտեմբերին Հիմնադրամը Կորդոբա քաղաքում բացեց իր երկրորդ տեղական մարմինն Արգենտինայում: այս մասին տեղեկացնում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը:
ArmAr.am












