Էրդողանը հանդիպել է Օբամային
Նոյեմբեր 16, 2010թ. 11:01
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սեուլում “Մեծ քսանյակի” գագաթնաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի տեղակայման հարցը:
Էրդողանը հայտնել է, որ իրենք դեռևս վերջնական որոշում չեն կայացրել այս հարցի վերաբերյալ:
Էրդողանը աշխատանքային ընթրիքի ժամանակ հանդիպում է ունեցել նաև Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակի հետ, որի ընթացքում ընդգծվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ առևտրի ծավալների մեծացման անհրաժեշտությունը:












