Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Կհանդիպեն Սարգսյանն ու Մեդվեդևը

Նոյեմբեր 16, 2010թ. 09:02

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կմեկնի Ռուսաստան: Երկօրյա այցելության շրջանակներում նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ նախագահի հետ` հայ-ռուսական երկկողմ հանդիպումների շարքում:

Sargsyan-MedvedevՊաշտոնական տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալաերեկոյին` որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ինչպես նաև «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակակական կազմակերպության տասնամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը,, որին կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Հայտնի է նաև, որ  ՌԴ նախագահը նոյեմբերի 18-ին կայցելի Բաքու` մասնակցելու մերձկասպյան 5 պետությունների` Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղազախստանի ղեկավարների հանդիպմանը:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն