Գլխավոր » Regions, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Բրիշամբո. «Հույս ունեմ, որ կողմերը կընդունեն բարդ, բայց կարեւոր որոշում»

Նոյեմբեր 16, 2010թ. 09:19

00Դեկտեմբերի 1-2-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանան կհյուրընկալի ԵԱՀԿ-ի երկրների նախագահներին:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոյի խոսքով   գագաթաժողովին մասնակից երկրների ղեկավարները քննարկելու են տարաձայնությունների   տեղիք տված խնդիրներ, այդ թվում` անվտանգության   առնչվող մի խնդիր, ինչպիսին է հակամարտությունների կարգավորումն է:

Բրիշամբոն,  նշել է, որ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պետք է վերահաստատեն Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքները:   Բրիշամբոն ընդգծել է, որ մեծ կարեւորություն է ստանում այդ փաստաթղթի վերահաստատումը, որով հիմնարար են հռչակված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառումը եւ տարածքային ամբողջականությունը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ներկայացմամբ, վերջին շրջանում ակտիվացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը, ինչպես նաեւՙ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումները: Բրիշամբոն հիշեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ եւ մասնակցությամբ անցկացված աստրախանյան վերջին հանդիպման մասին, նշելով, որ չնայած ՌԴ նախագահն ու արտգործնախարարությունն իրենց ներդրումն են արել հանդիպումների ինտենսիվացման հարցում, շփման գծում լարվածությունը մեծացել է, կա փոխհրաձգություն, կան զոհեր:

Խոսելով Աստանայում սպասվելիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից, Բրիշամբոն ասել է, թե դա ևս մեկ հնարավորություն է անցկացնելու երկու երկրների նախագահների հաննդիպում, որը հավանաբար տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների մասնակցությամբ: «Հույս ունեմ, որ դա կողմերին կօգնի ընդունելու բարդ, բայց կարեւոր որոշում», – ընդգծել էնշել է Բրիշամբոն:

ArmAr.am


Դիտել Regions, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն