Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի խորհրդի նիստը

Նոյեմբեր 16, 2010թ. 13:40

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նիստում հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող Երևան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի արդյունքները։

Խորհուրդը քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Բազմափուլ ֆինանսավորման գործիքի վերաբերյալ Ասիական զարգացման բանկի 2010թ. հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 4-ը կայացած այցելության հուշագիրը և հավանության է արժանացրել այն` խորհրդի անդամների ներկայացրած առաջարկություններով ու դիտողություններով հանդերձ։

Ի թիվս օրակարգային հարցերի, ներկայացվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի` Աշտարակ-Թալին հատվածի ծրագիծը։ Ընդհանուր առմամբ հավանություն տալով կատարված աշխատանքներին` վարչապետը հանձնարարել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպությունե ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների իրականացման տարբերակների հստակ գնահատականների վերաբերյալ։


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն