Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Սեյրան Օհանյանի հանդիպումը ԵՊՀ շրջանավարտ զորակոչիկների հետ

Նոյեմբեր 17, 2010թ. 17:40

Ս.թ. Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԵՊՀ շրջանավարտ զորակոչիկներին: Հանդիպման ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ` նախազորակոչային պատրաստությունից մինչև զորացրումից հետո քաղաքացիական կյանքում ինտեգրվելու խնդիրը: Պատասխանելով զորակոչիկների հարցերին` Ս.Օհանյանը նշեց, որ զինվորական  ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք են բերում կամային բարձր հատկանիշներ ու գիտելիքներ, որոնք օգտակար են քաղաքացիական կյանքում նրանց հետագա հաջողությունների համար: Պաշտպանության նախարարը նշեց, որ նախազորակոչային շրջանում անհրաժեշտ է համապատասխան աշխատանք տանել, որպեսզի զորակոչիկները հասարակությունից բանակ բերեն միայն դրականը:

Կարևորելով մարտունակությամբ հակառակորդին գերազանցելու սկզբունքը` Ս.Օհանյանը նշեց, որ այն հնարավոր է ապահովել միայն գերազանց ծառայությամբ: Զորակոչիկներին մաղթելով բարի ծառայություն` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ նրանց ծառայությամբ է պայմանավորված մեր հայրենիքի անվտանգությունն  ու խաղաղությունը:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն