Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն

Ռուս-թուրքական համագործակցություն

Նոյեմբեր 18, 2010թ. 10:42

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է “Սամսուն-Ջեյհան” նավթամուղի, “Հարավային հոսք» գազատարի և Թուրքիայում ԱԷԿ կառուցման ծրագրերը:  Այս մասին հայտնվում է ռուսական կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

“Կառավարության ղեկավարները մանրամասն քննարկել են էներգետիկայի բնագավառում համագործակցության  առկա պահերը, առաջին հերթին “Սամսուն-Ջեյհան” նավթամուղի կառուցման թեման, ինչպես նաև Ակկույուում  ատոմային էլեկտրակայանի կառուցումը:

Բավարվածությամբ նշվել է, որ թուրքական խորհրդարանը վավերացրել է ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ համաձայնությունը, ինչպես նաև, որ ռուսական կողմը գտնվում է վավերացման գործընթացների վերջնական փուլում”,- ասվում է հաղորդագրության մեջ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն