Կասպյան գագաթաժողով Բաքվում
Նոյեմբեր 18, 2010թ. 10:19
Այսօր Բաքվում տեղի կունենա երրորդ կասպյան գագաթաժողովը, որին մասնակցելու են Իրանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի նախագահները:
Նախագահները ստորագրելու են երկու փաստաթուղթ: Առաջին փաստաթուղթը ուղղված է լինելու կասպյան անվտանգությանը, երկրորդը լինելու է նախագահների համատեղ հայտարարությունը:
“Ինչ վերաբերում է Կասպից ծովի իրավական կարգավիճակին, ապա այստեղ ԱԳ փոխնախարարների մակարդակով հատուկ խումբը շարունակում է աշխատանքը հռչակագրի ուղղությամբ”,- հայտնում է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինը:
ArmAr.am












