Ընդունելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նոյեմբեր 18, 2010թ. 12:13
Նոյեմբերի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային եւ քննարկել երկու երկրների հոգեւոր կյանքին վերաբերող հարցեր:
Մայր Աթոռից հայտնում են, որ նորին Սրբությունը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստան դիվանագիտական ծառայության գործուղվելու առիթով եւ բարի արդյունավորում մաղթեց նրա առաքելությանը:
Հանդիպման ընթացքում խոսվել է հայ-ուկրաինական հարաբերությունների եւ մշակութային կապերի զարգացման մասին, ինչպես նաեւ Ուկրաինայի հայ համայնքի եւ նրա կարեւոր դերակատարության մասին երկրի կյանքի տարբեր ոլորտներում:
ArmAr.am












