ՄԱԿ-ը պատրաստվում է բնիկ ժողովուրդների համաշխարհային համագումարին
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան որոշել է 2014 թվականին անցկացնել վեհաժողով, որը կկոչվի «Բնիկ ժողովուրդների համաշխարհային համագումար»:
Նպատակը գաղափարների ու լավագույն փորձի փոխանակման արդյունքում հասնել բնիկ ժողովուրդների իրավունքների իրականացմանը, ներառյալ ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագրում ամրագրված կետերի:
Գլխավոր Ասամբլեայի նախագահությանն առաջարկվում է մշտական ֆորումի շրջանակներում ` բնիկ ժողովուրդների հարցերի շուրջ անցկացնել բաց կազմով քննարկուններ, որին կմասնակցեն անդամ պետությունների և բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները:
Միաժամանակ, առաջարկվում է ստեղծել բնիկ ժողովուրդների իրավունքների հարցերով փորձագիտական մեխանիզմ և հատուկ զեկուցողների միջոցով հստակեցնել միջոցառումների իրականացման կարգը: Կարևորվում է նաև բնիկ ժողովուրդերի ներկայացուցիչների մասնակցությունը սպասվող համագումարին:












