Համահայկական հիմնադրամի դրամահավաքը Ուրուգվայում
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ուրուգվայի նորաբաց տեղական մարմինն այս տարի միացավ Հիմնադրամի ամենամյա դրամահավաք մարաթոնին` նոյեմբերի 14-ին անցկացնելով իր անդրանիկ ռադիոթոնը:
Շուրջ երկու տասնյակ երիտասարդ կամավորականներ Ուրուգվայում հեռարձակվող ՙԿոմիտաս ռադիոժամի՚ ուղիղ եթերի ընթացքում գրանցում էին մեր հայրենակիցների նվիրատվության խոստումները: Իրենց ոգեւորիչ կոչերով եթերում հանդես եկան Ուրուգվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը (նստավայրը` Արգենտինա), ուրուգվահայ համայնքի առաջնորդ, Հիմնադրամի Ուրուգվայի տեղական մարմնի պատվավոր նախագահ Գերշ. Տ. Հակոբ Արք.Գըլընճեանը, տեղական մարմնի վարչության անդամներ:
ՙՄեր նպատակն է ուրուգվահայ համայնքի օգտակար մասնակցությունը բերել մայր հայրենիքի կենսական նշանակություն ունեցող համահայկական այս նախաձեռնությանը: ՙԿոմիտաս ռադիոժամի՚ հետ համագործակցությունը խթան հանդիսացավ, որպեսզի առաջիկա տարում կրկնենք եւ ավանդույթ դարձնենք հայրենիքի եւ Արցախի հզորացմանը միտված այս ծրագիրը՚,- հայտնում է Հիմնադրամի Ուրուգվայի տեղական մարմնի վարչությունը:
Ռադիոթոնից հավաքագրված գումարը Հիմնադրամի դրամահավաք մյուս միջոցառումների արդյունքների հետ միասին կներառվի Հեռուստամարաթոն 2010-ի վերջնարդյունքում












