Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հոգևոր

Արցախի Հանրապետության Նախագահը այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի առաջնորդարան

Նոյեմբեր 19, 2010թ. 11:29

ArzaxՆոյեմբերի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական եւ թեմական վարչության անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նախագահը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Սփյուռքում հայապահպանության եւ Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչներին մեր հանրապետությանը սատարելու համար` նշելով, որ Արցախում մշտապես զգում են Սփյուռքի մեր հայրենակիցների հոգատար վերաբերմունքը:
Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության պատվիրակության անդամները, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, “Լինսի” հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, բարերարներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:

ArmAr.am

2010-11-18


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն