Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Վրանային ճամբար Արցախի ազատագրված տարածքում

Նոյեմբեր 19, 2010թ. 18:19

Arzax.-JPGՀրավեր հայ երիտասարդ մտավորականներին
«Սարդարապատ շարժման» նախաձեռնող խումբը և Արցախում գործող «Ավանդություն» հասարակական կազմակերպությունը հրավիրում են Հայրենիքում և արտերկրում բնակվող հայ երիտասարդներին մասնակցելու մարտիկների արյան գնով ազատագրված Արցախի տարածքում 2011 թվականի հուլիսի 16-ից 26-ը կայանալիք վրանային ճամբարին:

Ճամբարումը երիտասարդներին հնարավորություն կընձեռի ազատագրված հայրենի հողում լիարժեք հանգստի ու հետաքրքիր ժամանցի համար: Այն կընդգրկի բնության գրկում ամենօրյա արշավներ, նախնական զինվորական գիտելիքների ուսուցանում, մարտարվեստի հնարքների տիրապետում, քննարկումներ Հայաստանի ներկայի, ապագայի և Հայոց պետականության շուրջ: Ճամբարումին մասնակցելու են նաև հայտնի ազգային, հասարակական  գործիչներ, մտավորականներ։

Ճամբարումի մասնակիցները իրենց ժամանցը կարող են անցկացնել ընդգրկվելով ճանաչողական-արշավային կամ մարզական-զինվորական խմբերում:
Ճամբարումին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել (+374 10) 27-77-83, (+374 10) 52-81-11, (+374 93) 08-04-85, հեռախոսահամարներով, կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեներին` sardarapatsharzhum@gmail.com, hsavzyan@gmail.com: Երևանից մեկնումը տեղի կունենա 2011թ հուլիսի 16-ին, ժամը 9։00–ին  Սախարովի անվան հրապարակից։


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն