Հայ ժողովուրդն այսօր պահանջատե’ր է
Նոյեմբերի 22-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի ու Թուրքիայի սահմանը որոշող իրավարար վճռի կայացման օրն է: 1920թվականին կայացված վճռի համաձայն Հայաստանին են պատկանում ՎԱՆԻ, ԲԻԹԼԻՍԻ, ԷՐԶՐՈՒՄԻ և ՏՐԱՊԻԶՈՆԻ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ: Այն կազմում է 103,6 կմ2 տարածք:
Իրավարար վճիռը կայացվել է Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի,Իտալիայի, Ճապոնիայի, Կանադայի, Հնդկաստանի, Հունաստանի, Բելգիայի , Պորտուգալիայի, Հարավային Աֆրիկայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի. Ռումինիայի անվերապահ հայցադիմումի հիման վրա և ուժի մեջ է մտել ստորագրման պահից: Իսկ սա նշանակում է, որ վճիռը ստորագրած բոլոր երկրները պարտավոր են ի կատար ածել իրենց ստանձնած պարտավորությունը:
Ի դեպ, այն պարտադիր կատարման ենթակա է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, քանզի վիլսոնյան իրավարար վճիռը կրում է ԱՄՆ–ի մեծ կնիքը, ստորագրված է ԱՄՆ նախագահի կողմից:
Հետևապես, աշխարհասփյուռ հայության ու Հայաստան պետության խնդիրը պետք է լինի տե’ր կանգնել մեզանից խլված մեր իրավունքներին, այս երկրներից պահանջելով ստանձնած պարտավորության կատարում:
Հայությունն այլևս իրավունք չունի հանդես գալ զոհի ու խնդրողի դերում: Հայ ժողովուրդն այսօր պահանջատեր է, իսկ նոյեմբերի 22-ը մեր ազգային պահանջատիրության օրը:
Նկարում պատկերված է 1924 թվականին Ազգերի Լիգայի կողմից օգտագործվող քարտեզը:
ArmAr.am













