Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Նենսի Փելոսին խոստանում է` Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը կկայանա

Նոյեմբեր 19, 2010թ. 19:15

PelosiԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ կանի իրենից կախված ամեն բան, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչման  բանաձևի  քվեարկությունը կայանա այս տարի:
Ինչպես նշում է Glendale News press-ը, ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կայացան նոյեմբերի 2-ին, Հանրապետական կուսակցությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն դարձավ, իսկ Փելոսին` դեմոկրատների ղեկավար: «Բանաձևի կողմնակիցները նշում են, որ այդ բանաձևի ընդունման համար հարկավոր է հսկայական աշխատանք կատարել»,- գրում է հրատարակությունը:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ) իր հերթին ողջունել է Փելոսիի հայտարարությունը` միաժամանակ նշելով, որ բանաձևի ընդունման համար Հանձնախումբն աշխատելու է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների հետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն