Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«Այս ծրագրերը նպաստում են Արցախի Հանրապետության զարգացմանն ու շենացմանը»

Նոյեմբեր 20, 2010թ. 10:30

Bako Sahakjan- ArmArԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի

Ու ղ ե ր ձ ը

Հայաստանհամահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա ֆոնոտոնի մասնակիցներին

/20 նոյեմբերի 2010 թ./

Սիրելի հայրենակիցներ,

Ուրախ եմ ողջունել բոլորիդ եւ խորին երախտագիտություն հայտնել Արցախի կյանքում ունեցած ակտիվ մասնակցության համար: Ձեր անմիջական ու գործուն աջակցության շնորհիվ Արցախ աշխարհում իրականացվում են ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր` տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Այդ ծրագրերը մեծապես նպաստում են Արցախի Հանրապետության զարգացմանն ու շենացմանը:

Հատկապես ակտիվ է եվրոպահայ համայնքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա դրամահավաքի ժամանակ: Այստեղ իրականացվող ֆոնոտոնները աչքի են ընկնում բարձր կազմակերպվածությամբ: Ես անձամբ ականատես եմ եղել այդ աշխատանքներին եւ հպարտության պահեր ապրել` տեսնելով երիտասարդ սերնդի նվիրվածությունը, ուժերի ներածին չափով Հայրենիքին օգտակար լինելու ձգտումը: Նման մթնոլորտի ձեւավորումը նաեւ հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կատարած աշխատանքների արդյունքն է: Արցախցիները դա լավ գիտեն եւ բարձր են գնահատում:

Համոզված եմ, որ այս ոգով մենք կշարունակենք մեր հայրենանվեր գործը, էլ ավելի կամրապնդենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եւ պատվով կլուծենք մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն