Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Մշակույթ

Վլադիմիրի հաղթանակը ադրբեջանցիներին գցել է հոգեկան տրավմայի մեջ

Նոյեմբեր 21, 2010թ. 10:01

Vladimir-ArmAr.amՆոյեմբերի 20-ին, Մինսկում տեղի ունեցավ միջազգային մանկական «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթը, որի հաղթող ճանաչվեց 12-ամյա հայազգի Վլադիմիր Արզումանյանն իր  «Մայրիկ» երգով: Հայազգի տղան հաղթել է` առաջ անցելով Ռուսաստանի եւ Սերբիայի ներկայացուցիչներին:

Վլադիմիր Արզումանյանը ծնվել է Արցախի Հանրապետությունում, իսկ այժմ սովորում է Երևանի Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում:

Հիշեցնենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթին մասնակցում է 2007թվականից: Առաջին անգամ մրցույթային բեմահարթակ բարձրացան արևիկցիները: Խումբ հրաշալի ելույթ ունեցավ: Բոլոր մասնակիցների շուրթերին  «Արևիկ» խմբի երգն էր: Սակայն ձայների շատ փոքր տարբերությամբ ՝«Արևիկ»-ը զբաղեցրեց երկրորդ տեղը: 2008-ի մրցույթի մասնակիցը Մոնիկա Մանուչարովան  էր, որ զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի Լուարա Հայրապետյանը՝ «Բարսելոնա» երգով արժանացավ երկրորդ տեղին:

Ամեն անգամ «Եվրատեսիլ»-ին մասնակից հայ երեխաներն ապացուցել են իրենց տաղանդավոր լինելը:

Տեղեկացնենք, որ այս անգամ «Մինսկ-Արենայի» բեմում իրենց երգերն են ներկայացրել 10-ից 15 տարեկան երեխաներ 14 երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Բելգիայից, Վրաստանից, Լատվիայից, Լիտվայից, Մակեդոնիայից, Մալթայից, Մոլդովայից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից, Սերբիայից, Ուկրաինայից, Շվեդիայից:

Այս անգամ մանկական մրցույթի կարգախոսն էր` «Զգա կախարդանքը» («Feel the magic»):

Ինչպես ասացինք, Վլադիմիր Արզումանյանը ծնունդով Արցախի Հանրապետությունից է: Եվ արցախցի տղայի մասնակցությունը նյարդային հոգեցունց վիճակ է ստեղծել Ադրբեջանում:

Հոգեբանական տրավմայի հետևանքը եղել է այն, որ  երբ հայտնի է դարձել, որ այս տարվա հաղթողը Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանն է, որը ծնունդով Արցախից է, Ադրբեջանում մրցույթի հեռարձակումը միանգամից դադարեցվել է:

ArmAr.am


Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն