Գլխավոր » Culture-Hogevor, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հոգևոր

Թուրքերը պեղումների անվան տակ ավերում են հայոց եկեղեցիները

Նոյեմբեր 22, 2010թ. 10:47

VANԻնչպես տեղեկացնում է epress.am-ը, օրերս հայ-թուրքական «Ագօս» թերթի խմբագրություն է զանգահարել հայաստանցի զբոսաշրջիկ, ով տեղեկացրել է, որ Վանա լճի հարավային ափին գտնվող Ալթինշաչ գյուղի (հայկական անվանումը` Գանձակ) ճանապարհին հայկական եկեղեցիներ այցելելիս ինքն ականատես է դարձել, թե ինչպես տեղի բնակիչները փլուզել են տեղի եկեղեցիներից մեկի` Կարմրակ (թուրքական անվանումը` Դեվեբոյնու) եկեղեցու պատը` «պեղումներ» կատարելով եկեղեցու տարածքում: Այս մասին Epress.am-ին հայտնել է «Ագօսի» պատասխանատու խմբագիր Արիս Նալջին:

VAN-2Եկեղեցին տեղակայված է անմարդաբնակ վայրում և հաճախ վրիպում է զբոսաշրջիկների ուշադրությունից, սակայն միջադեպի ականատեսի զանգից հետո «Ագօսի» թղթակիցը մեկնել է Վան և փորձել է տեղում պարզել եկեղեցու պատի փլուզման պատճառները: Լրագրողի այցից հետո, սակայն, «պեղումներ» իրականացողները հավաքել են իրենց վրաններն ու անհետացել են: Լրագրողին հաջողվել է պարզել միայն, որ դրանք տեղի բնակիչներ են:
«Մենք անմիջապես զանգահարեցինք Վանում մեր գործընկերներին: Պարզվեց, որ «ոսկի փնտրողներըե փորել են հողը, և քանի որ պատն իրենց խանգարում էր, որոշել են փլուզել այն», – epress.am-ի լրագրողին փոխանցել է  Արիս Նալջին:
Նրա խոսքով` իրենք արդեն իսկ բարձրաձայնել են այդ մասին և սպասում են պաշտոնյաների բացատրությանը:

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն