ՀՀ ԱԳ և ՊՆ նախարարները մասնակցեցին ՆԱՏՕ-ի խորհրդի հանդիպմանը
Նոյեմբեր 22, 2010թ. 09:10
Նոյեմբերի 20-ին Լիսբոնում տեղի ունեցավ Աֆղանստանին նվիրված պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի հանդիպումը, որին մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցում էին եւ ելույթ ունեցան ԱՄՆ, Պորտուգալիայի, Աֆղանստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող այլ պետությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարները, Եվրոպական հանձնաժողովի նախագահը:












