Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Լուիս Ամադոն. «Ի դեմս Պորտուգալիայի Հայաստանը ունի վստահելի բարեկամ»

Նոյեմբեր 22, 2010թ. 09:45

Minister Nalbandian and Portugeese FM 20.11.2010Լիսաբոնում Աֆղանստանին նվիրված պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդուրադ Նալբանդյանը հանդիպել է Պորտուգալիայի իր գործընկերոջ հետ:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին Պորտուգալիայի ԱԳ նախարար Լուիս Ամադոն ասաց. «Ի դեմս Պորտուգալիայի Հայաստանը ունի վստահելի բարեկամ, որը պատրաստ է ընդլայնել բոլոր ոլորտներում համագործակցությունը»:

Նախարար Նալբանդյանն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանը ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել Պորտուգալիայի հետ հարաբերությունների զարգացումը խթանելու համար, եւ ստեղծելու այնպիսի փոխգործակցություն, ինչպիսին ունի եվրոպական շատ երկրների հետ:

Զրույցի ընթացքում նախարարները կարեւորեցին քաղաքական երկխոսության խթանման ուղղված քայլերի ձեռնարկումը, քննարկեցին արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը,  իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը, երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը, տնտեսական համագործակցությանը,  վերաբերող հարցեր:

Ընդունելով Էդվարդ Նալբանդյանի Հայաստան այցելելու հրավերը Պորտուգալիայի արտգործնախարարը տեղեկացրեց, որ Երեւան կժամանի 2011 թ. առաջին կեսին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն