«Հայաստանը միացել Աֆղանստանին աջակցող միջազգային ուժերին»
Գագաթաժողովին ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի արտգործնախարարը, որը նշեց, որ Աֆղանստանի իրավիճակը բազմաթիվ պետությունների մտահոգությունն է հարուցում` անկախ այն հանգամանքից թե տվյալ երկիրը աշխարհագրորեն որքան մոտ կամ հեռու է Աֆղանստանից եւ ընդգծեց, որ հենց դրա ապացույցն է, որ 49 երկրների ներկայացուցիչներ հավաքված են մեկ սեղանի շուրջ` համատեղ քայլեր մշակելու այդ երկրում առկա խնդիրներին լուծումներ գտնելու համար: Հենց այս մտայնությամբ է Հայաստանը միացել Աֆղանստանում Անվտանգությանը աջակցող միջազգային ուժերին եւ արտահայտել է իր պատրաստակամությունը ավելացնել իր մասնակցությունը:
Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ ռազմական եւ ֆինանսական աջակցությունը Աֆղանստանին կարեւոր է, սակայն առավել կարեւոր է վերականգնել Աֆղանստանի ժողովրդի վստահությունը կայուն, ապահով եւ բարգավաճ ապագա կառուցելու իր կարողության հանդեպ:
Այս առումով նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց միջազգային հանրության կողմից նախատեսվող քայլերին, որոնք թույլ կտան անցում կատարել ռազմական չափումից` երկարատեւ աջակցության ծրագրերին, քաղաքական, տնտեսական եւ հումանիտար փոխգործակցության ակտիվացմանը:
ArmAr.am












