Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

ՀՀ ՊՆ տեսչական խումբը այցելել է Թուրքիա

Նոյեմբեր 22, 2010թ. 11:13

Ս.թ. նոյեմբերի 22-ին Թուրքիայի Հանրապետություն մեկնեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեսչական խումբը` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում տեսչություն անցկացնելու նպատակով: Տեսչությունը նպատակ է հետապնդում հայտարարված վայրում` Բայազետ քաղաքում տեղակայված զորամասում, ստուգել ԵՍԶՈՒ պայմանագրով սահմանված սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակական սահմանափակումների պահպանումը:

Սա հայկական տեսչական խմբի երկրորդ այցն է Թուրքիա: 2010թ. մարտին հայկական տեսչություն է անցկացվել 1999 թվականի Վիեննայի Փաստաթղթի շրջանակներում և ներառել է ստուգումներ Սարիղամիշում, Ղարսում, Արդահանում ու Իգդիրում տեղակայված զորամասերում: Վիեննայի Փաստաթղթին հակասող փաստեր չեն գրանցվել:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն