Ժերար Դեպարդիեն կոչ է արել օգնել Արցախին
Նոյեմբեր 22, 2010թ. 11:23
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն կոչ է արել նվիրատվություն ցուցաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին` Արցախին և Հայաստանին օգնելու համար: Այդ մասին տեսանյութը տեղադրված է yuotube-ում:
Հիշեցնենք, որ այս տարվա հեռուստամարաթոնի ժամանակ հավաքագրված բոլոր գումարները կուղղվեն Հիմնադրամի՝ Հայաստանի և Արցախի Հանրապետության «Գյուղերի զարգացման» ծրագրին: Նախատեսվում է գումարն ուղղել Արցախի Հանրապետության ջրամատակարարման խնդիրների լուծմանը, ինչպես նաև` Հայաստանի սահմանամերձ գյուղական համայնքների ենթակառուցվածքների վերակառուցման ու տնտեսական ակտիվության խթանմանը:
ArmAr.am












