Քաղաքապետարանը անտեսում է զոհված ազատամարտիկների ընտանիքների իրավունքը
Վերջերս «Ժառանգությունե խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը զոհված ազատամարտիկների ընտանիքներին մերժում է անհատույց սեփականության իրավունքով տրամադրել հողամաս` պատճառաբանելով, որ դա կատարվում է միայն հողի սեփականաշնորհում իրականացրած համայնքներում, իսկ Երեւանն այդպիսի համայնք չէ: Վերոնշյալի առնչությամբ պատգամավորը նամակ է ուղարկել Երեւանի քաղաքապետին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն ստորեւ նշված հարցերի վերաբերյալ.
1. Ինչո՞ւ իրավահաջորդության կարգով Երեւան համայնքին չեն անցել սեփականաշնորհման հետ կապված իրավունքները եւ պարտականությունները, որոնք բխում են նախկին համայնքների կարգավիճակից
2. Ե՞րբ է պատրաստվում Երեւանի համայնքը իրականացնել հողի սեփականաշնորհում:
Պատգանմավորն ակնկալում է քաղաքապետարանից ստանալ անհրաժեշտ պատասխան:
ArmAr.am












