Գլխավոր » Լրահոս

Էդվարդ Նալբանդյանը Մամեդյարովի հետ հանդիպում չի ունեցել

Նոյեմբեր 22, 2010թ. 17:00

Nalbandyan-MamedyarovԱդրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, թե Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Մինչդեռ ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը հերքել է այս լուրը. «Էլմար Մամեդյարովի հետ նախարար Նալբանդյանն պարզապես կարճատև զրույց է ունեցել: Նման առանձնազրույցներ նախարարը ունեցել է տարբեր երկրների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես օրինակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և այլք»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն