Գլխավոր » Society, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Լեոնիդի նման հերոսի կերպարով պետք է այսօր դաստիարակվի հայ զինվորն ու հրամանատարը

Նոյեմբեր 22, 2010թ. 17:56

LeonidԱյսօր լրանում է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 68-ամյակը: «Կարին» երգի ու պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, որ եղել է Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկերը, այսօր լրագրողներին պատմել է հուշեր Ազգալդյան մարդու ու հրամանատարի մասին:

«Հրամանատար Լ. Ազգալդյանը շատ բարի մարդ էր, բայց  միաժամանակ և խստապահանջ: Մեր 300 հոգանոց ջոկատում ծխելն ու խմելը խստիվ արգելված էր, իսկ զենքը միշտ պետք է ձեռքներիս լիներ`քնած թե արթուն ժամանակ»,-ասել է նախկին ազատամարտիկը:

Ապա նկատել, թե . «Ազգալդյանի խստապահանջությունն իր ոգեղենության մեջ էր, այլ ոչ թե զինվորների հանդեպ վատ վերաբերմունքի …Նա երբևէ ոչ մի վիրավորական բառ իր զինվորներին չի ասել»:

«Սեփական սպայի անգամ ստվերից վախեցող զինվորը` չի’ կարող հերոսաբար կռվել: Հրամանատարների խնդիրը զինվորի ոգեղենությունը տասնապատկելն է»,-հավելեց նա:

Մինչդեռ մինչ օրս Ազգալդյանի նման հայը ըստ արժանվույն գնահատված չէ:  «Մեր հանրապետությունում ում անունով ասես փողոց կա, սական նրա անունով չկա, նույնիսկ իր սովորած դպրոցն իր անունը չի կրում, իսկ դա ոչ մեկին չի հետաքրքրում: Լ. Ազգալդյան ազատամարտիկի անունը կրող ոչինչ չկա մեր հանրապետությունում… ինչպե՞ս պետք է դաստիարակվի հայ երիտասարդը»:

Նրա համոզմամբ, այսօր մեր երկրում բացակայում է քաղաքացի դաստիարակելու կարևորությունը: «Իսկ քաղաքացի դաստիարակելու համար պետք է ունենալ կերպարներ»: Այդպիսին Լեոնիդ Ազգալդյանն էր:

Լեոնիդի նման հերոսների կերպարներով  պետք է այսօր դաստիարակվի հայ զինվորն ու հրամանատարը` եթե ուզում ենք ամուր ու կարգապահ բանակ ունենալ:

ArmAr.am



Դիտել Society, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն