Արցախի նախագահը այցելել է Սուրբ Ղեվոնդյանց Մայր տաճար
Նոյեմբեր 22, 2010թ. 18:25
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի Սուրբ Ղեվոնդյանց Մայր տաճար եւ մասնակցել կիրակնորյա պատարագին: Նույն օրը երկրի ղեկավարն ընդունել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Լի Բակային: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այնուհետեւ Բակո Սահակյանը Պասադենա քաղաքում մասնակցել է <<Հեռուստամարաթոն-2010>>-ի շրջանակներում կազմակերպված գալա-միջոցառմանը եւ այնտեղ հանդես եկել ելույթով:












