Կքննարկվեն Լիբանան-Իրան հարաբերությունները
Նոյեմբեր 23, 2010թ. 11:21
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին այսօր կժամանի Թեհրան` Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմիի հրավերով:
Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվելու են Լիբանան-Իրան` երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:












