Վարչապետն ընդունել է Բորիս Կովալչուկին և Եվգենի Գլադունչիկին
Նոյեմբեր 23, 2010թ. 16:15
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍե ԲԲԸ կառավարման նախագահ Բորիս Կովալչուկին և «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկին։
Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ կառուցողական համագործակցության ընթացքից` բարձր գնահատելով համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Մասնավորապես, քննարկվել են «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲԸ կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրական ենթակայանների վերազինմանն ու վերակառուցմանն առնչվող հարցեր։
Երկկողմ գործակցության ընդլայնման համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են հետագա ծրագրերի իրականացման հեռանկարներին։












