Ռալֆ Յիրիկյան.«Ղեկավարի գործելաոճը պետք է օրինակ ծառայի աշխատակիցների համար»
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների
կենտրոնի և Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ վերլուծել է իրական առաջընթաց
ապահովելու հնարավոր ուղիները` հիմնվելով անձնական և միջազգային փորձի վրա:
Կառավարման մեխանիզմների ընտրությունը կարող է որևէ կազմակերպության հաջողության կամ
ձախողման պատճառ դառնալ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում քաղաքակիրթ սպասարկումը,
աշխատանքային հարաբերություններում հարգանքի դրսևորումը, գործատու-աշխատող-սպառող շփման
մեջ հստակ կանոնակարգերով առաջնորդվելը: Ընկերության կորպորատիվ մշակույթը միանգամից չի
ստեղծվել: Այն ձևավորվել է իրական բիզնես միջավայրում` հայկական միջավայրի և միջազգային
լավագույն փորձի համադրման արդյունքում:
«Ղեկավարի գործելաոճը պետք է օրինակ ծառայի աշխատակիցների համար. նվիրումը,
թափանցիկությունը, հարգանքը, օրենքն ու հետևողականությունը պետք է գործեն վերևից` ներքև
սկզբունքով: ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքում չեն թերագնահատվում հարգանքի և պատասխանատվության
վրա ձևավորված աշխատանքային և բարոյական չափանիշները: Ընկերությունն ինստիտուցիոնալ
հիմքերի վրա է դրել այդ արժեքները` համոզված լինելով, որ այդօրինակ կորպորատիվ
վարքագիծն անհրաժեշտ է նորարար, առաջատար և հասարակության կողմից ընդունված լինելու
համար»,- արձանագրում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հայաստանը չունի
ընկերությունների կառավարման մեծ փորձ մրցակցային շուկայում: Յուրաքանչյուր ժողովուրդ
մշակել և զարգացրել է արտադրողականության սեփական մշակույթը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության
ուղին մեծ ներդրում է կառավարման հայկական մշակույթի և կորպորատիվ վարքագծի հիմքերը
ստեղծելու գործում: Մենք պատասխանատվություն ենք զգում հաջողության մեր դեղատոմսը ձեզ`
Հայաստանի երիտասարդ սերնդին և ապագայի առաջնորդներին փոխանցելու հարցում», – կարծիք է
հայտնել Ռալֆ Յիրիկյանը:
Հեռահաղորդակցության ոլորտի ապագա մասնագետները բարձր են գնահատում նոր տեխնոլոգիաների
և լուծումների շնորհիվ շարժական կապի ոլորտում առաջատարի համբավ վաստակած ընկերության
օրինակին ծանոթանալու իրենց ընձեռված հնարավորությունը:












