Գամբիան խզում է կապերը Իրանի հետ
Նոյեմբեր 24, 2010թ. 09:30
Գամբիան խզում է բոլոր դիվանագիտական, քաղաքական և տնտեսական կապերը Իրանի հետ:
«Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ համագործակցության շրջանակներում գործող բոլոր նախագծերն ու ծրագրերը զրոյացվում են»,- ասվում է աֆրիկյան երկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Գամբիայի իշխանությունները պահանջում են իրանցի քաղաքացիներին 24 ժամվա ընթացքում լքել երկիրը:
ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, սակայն, չեն նշվում այս քայլի դրդապատճառները: Փորձագետները ենթադրում են, որ այսպիսի քայլի կարող էր դրդել նիգերիական հատուկ ծառայությունների կողմից Գամբիա տեղափոխվող զինամթերքի կալանքը: Իրանի ԱԳՆ-ը ժխտել էր իր առընչությունը այդ գործողությունների հետ:
ArmAr.am












