Էրդողանն ու Դավութօղլուն տարբեր բաներ են խոսում
Նոյեմբեր 24, 2010թ. 11:23
Էրդողանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե Թուրքիան համաձայնվել է թույլ տալ Հունաստանին ընդլայնել իր ջրային տարածքներն Էգեյան ծովում: ‹‹Նման համաձայնություն գոյություն չունի: Հունաստանի հետ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են, չկա որոշակիություն››,-ասել է Էրդողանը:
Մինչդեռ, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մերժելով վարչապետ Էրդողանի հայտարարությունը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրել է, թե Հունաստանի հետ ջրային տարածքների խնդրի շուրջ բանակցություններում լուրջ առաջընթաց է գրանցվել:
Թեգեր` Դավութօղլու, Էրդողան, Հունաստան, ջրային տարածքն












