Նախագահ Սարգսյանը մեկնել է Թուրքմենստան
Նոյեմբեր 25, 2010թ. 07:00
Երեկ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան:
Աշգաբատի «Սապարմուրատ Նիյազովի» անվան միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, բարձրաստիճան հյուրերի սպասարկման սրահում Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարճատև զրույց են ունեցել:
ՀՀ Նախագահի կեցավայրում ավելի ուշ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը, որին հաջորդել է Հայաստանի և Թուրքմենստանի Նախագահների մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Երեկոյան Թուրքմենստանի Նախագահի անունից` ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ընթրիք:
ArmAr.am












