ArmAr.am-ի խմբագրակազմը ևս շնորհավորում է Աշոտ Գրիգորյանի 60-ամյա հոբելյանը
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ հայտնում է, որ նոյեմբերի 30-ին լրանում է ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի 60-ամյա հոբելյանն, որի առթիվ ֆորումն իր բոլոր անդամների և նախագահության անունից շնորհավորում է նրան` ցանկանալով նորանոր հաջողություններ պարոն Գրիգորյանին` ի փառս մեր հայրենիքի և հայ ժողովրդի:
Աշոտ Գրիգորյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ‹‹Հայաստանի մթնոլորտի ախտոտվածության պոտենցիալը›› թեկնածուական և ‹‹Հայաստանի գեոէկոլոգիական պրոբլեմները›› դոկտորական թեզերի, ինչպես նաև հարյուրից ավել գիտական, գիտահանրամատչելի և հրապարակախոսական հոդվածների ու աշխատանքների հեղինակ: Գերմանիայի ‹‹Հունբոլդ››-ի համալսարանում աշխատանքներն /1984-1985թթ./ ավարտելուց հետո Գրիգորյանը հիմնադրում է Հայաստանում էկոլոգիական շարժումը, որի համար հիմք են հանդիսանում ‹‹Գարուն›› ամսագրում հրապարակած ‹‹մթնոլորտային ահազանգ›› հոդվածաշարը և 1987թ-ին ՙԿինոյի տան՚-ը /մայիսին/ ու ‹‹Ժուռնալիստների տան››-ը /հունիսին/ նրա հետ կայացած մամլո ասուլիսները: Այդ ժամանակահատվածում ն++ա վարում է Հայաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ ՙՇրջակա միջավայրի պրոբլեմները՚հաղորդաշարն, որտեղ հայկական իրականության մեջ առաջին անգամ ներկայացվում են էկոլոգիա եզրը և նրա հետ կապված խնդիրները: Այդ ընթացքում հիմնադրում է առաջին ասոցացիան Հայաստանում ‹‹Էկոտեխ›› անվանվամբ: 1993թ-ին Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա զինակիցների կողմից բռնի ուժի գործադրմամբ դուրս է հրավիրվում Հայաստանից` դառնալով այդ ռեժիմի առաջին զոհը, և հայտնվում է Սլովակիայում: Երկարատև աշխատանքներից հետո Գրիգորյանին հաջողվում է 2004թ-ի նոյեմբերի 30-ին Սլովակիայի Ազգային Խորհրդում դնել քննարկման Հայոց ցեղասպանության հաստատման բանաձևն, որն ընդունվում է Սլովակիայի Ազգային Խորհրդի կողմից առանց դեմ քվեարկմամբ: 2004-2005թթ-ին նա կարողանում է կազմակերպել Հայաստանի Պաշտպանության նախարարության հետ մեծածավալ սլովակյան զենքի և զինամթերքի առաքումը Հայաստան, իսկ 2005թ-ին ՙՆիգ-Ապարան՚ Հայրենակցական միության հետ մայիսին Բրատիսլավայում տեղադրում է Ցեղասպանությանը նվիրված հայտնի խաչքարը: 2008թ-ից ստանձնում է ԵՀՄՖ-ի նախագահի պաշտոնը` դառնալով Եվրոպայի ամենաակտիվ լոբիստական կազմակերպություններից մեկի ղեկավարը: Վերջին տարիներին նա առավել ակտիվությամբ աշխատում է հայտնի Եվրոպայի Էկոնոմիկական ֆորումի շրջանակներում` հանդիսանալով ՙՀարավային Կովկասի անվտանգության խնդիրները՚ նստաշրջանի նախագահ: Նրա օրոք ԵՀՄՖ-ը Հայ Դատի ցեղասպանության պայքարին ավելացրել է նաև Արցախի անկախության շուրջ պայքարի հարցը` դնելով նպատակ մոտակա ժամանակահատվածում հասնելու եվրոպական գոնե մեկ երկրի կողմից Արցախի ճանաչմանը: Գրիգորյանը նաև վարում է լայնածավալ աշխատանքներ եվրոպական վարկերով Հայաստանում ներդրումային ծրագրերի կատարման շուրջ. եվրոպական ֆիրմաների օգնությամբ Հայաստանում և Արցախում ի կատար են ածվում մի շարք էներգետիկ, հեռահաղորդակցային, առողջապահական ու այլ ծրագրեր:
Այսօր Գրիգորյանի ողջ գործունեությունը ծավալվում է Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների լուծման և տնտեսության ու ռազմական հզորացման հարցերի շուրջ:
ArmAr.am-ի խմբագրակազմը ևս շնորհավորում է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի 60-ամյա հոբելյանը:
ArmAr.am












