«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը կմեկնարկի այսօր
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն այս տարի կկայանա նոյեմբերի 25-ին: Հեռուստամարաթոնը 12 ժամ առանց գովազդների հեռարձակվելու է հայկական 3 հեռուստաալիքներով’ «Հ1», «Արմենիա» և «Շանթ»: Ուղիղ միացումներ են լինելու Ֆրանսիայից, նաև Ռուսաստանից:
Դրամահավաքը սկսվել էր ավելի վաղ և կշարունակվի մինչև դեկտեմբերի վերջը:
Այսօր տեղի ունենալիք հեռուստամարաթոնի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից նվիրատվություններ են իրականացվելու։ Կկիրառվեն նվիրատվության տարբեր ձևեր’ Հայփոստի և «sms» հաղորդագրությունների միջոցով:
Տեղեկացնենք, որ «sms» նվիրատվությունն իրականացվելու է բոլոր օպերատորների միջոցով’ 8000 կարճ համարին ուղղարկվելու է հաղորդագրություն և տվյալ հաշվից գանձվելու է 500 դրամ:
Հիշեցնեք, որ այս տարվա դրամահավաքը նվիրված է Արցախի Հանրապետության ջրամատակարարման համակարգի խնդիրների լուծմանը, միաժամանակ, այն կուղղվի Հայաստանի գյուղերի զարգացման ծրագրի իրականացմանը:
ArmAr.am












