Մայր Աթոռի Նոր հրատարակությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը ՙՀին Կտակարանի գրքերի մեկնություններ. ուշ միջնադար՚ շարքից առաջին անգամ լույս է ընծայել ԺԸ դարի նշանավոր ազգային-եկեղեցական գործիչ Պետրոս արքեպիսկոպոս Բերդումյանի Ծննդոց գրքի մեկնությունը` աշխատասիրությամբ Սուրբ Էջմիածնի միաբան Տիգրան սարկավագ Բաղումյանի: Գրքի խմբագիրն է Սեդա Ստամբոլցյանը: Այն հրատարակվել է ՙՍարգիս Գաբրիելյան՚ հիմնադրամի մեկենասությամբ:
Բերդումյանի ՙՄեկնութիւն Ծննդոց՚ աշխատությունը հայ մատենագրության մեջ պահպանված Ծննդոց գրքին նվիրված վերջին մեկնությունն է` համեմված սուրբգրային մեջբերումներով, Ընդհանրական, Հայոց Եկեղեցու հայրերի, վարդապետների, անտիկ փիլիսոփաների և զանազան հեղինակների վկայություններով: Բնագրին նախորդող ընդարձակ ներածության մեջ անդրադարձ է կատարվում աշխատության աղբյուրագիտական քննությանը և ներկայացվում են մեկնության մեջ արծարծվող կարևոր խնդիրները:
ArmAr.am












