Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Մտահոգություն Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների առիթով

Նոյեմբեր 25, 2010թ. 17:35

Երեկ` նոյեմբերի 24-ին, «Ժառանգության» վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար, վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին, դեսպանության 1-ին քարտուղար Դանիել Հոսթինգսին: Այս մասին տեղեկացնում է “Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայությունը: Իսկ այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ դեսպանորդ Սերգեյ Ավչենկոն հյուրընկալեցին Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Ռուբեն Հակոբյանին: Հանդիպումների ընթացքում, ի շարս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի, քննարկվեցին արցախյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանային անվտանգության ու կայունության եւ այլ հարցեր: «Ժառանգության» ներկայացուցիչներն իրենց մտահոգությունը հայտնեցին արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների եւ սահմանագծում Ադրբեջանի զինուժի կողմից մերթընդմերթ սանձազերծվող ոտնձգությունների առնչությամբ: Նաեւ ներկայացվեց ԼՂՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության որդեգրած դիրքորոշումը: Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները իրենց տեսակետներն արտահայտեցին քննարկված օրակարգի մասին` ընդգծելով, որ հարցի քաղաքական լուծումն այլընտրանք չունի, եւ իրենց կառավարությունները ձգտում են հիմնախնդիրը բանակցային գործընթացում պահելու եւ քաղաքական լուծումներ գտնելու համար: ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն