Գլխավոր » Լրահոս

Թուրքերը շփոթված են թուրք լրագրողների` ԼՂՀ կատարած այցի կապակցությամբ

Սեպտեմբեր 28, 2009թ. 19:06

Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը թուրքական NTV-ի լրագրողների` Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ բողոքի նոտա էր հղել պաշտոնական Անկարային: Թուրքական «Միլլիյեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունն արդեն պաշտոնապես պատասխանել է Բաքվին:

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է. «Մեր լրագրողների այդ պահվածքը հակաօրինական է և որևէ կապ չունի Թուրքիայի վարած քաղաքականության հետ: Հուսով ենք, սակայն, որ եղբայրական Ադրբեջանի իշխանությունները մեր լրագրողների այդ լրատվական գործունեությունը կգնահատեն մամուլի ազատության սկզբունքի ու նորմերի շրջանակներում»: Ք.Մ.


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն