Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Հերբերտ Զալբեր. «Կողմերը պետք է իրենք որոշում կայացնեն»

Նոյեմբեր 29, 2010թ. 16:40

ԵԱՀԿ կոնֆլիկտների կանխարգելման կենտրոնի տնօրեն Հերբերտ Զալբերը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, թե դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք գագաթաժողովը կարող է ազդակ հանդիսանալ արցախյան խնդրի կարգավորման համար:   Նա հիշեցրել է, որ միջոցառմանը մասնակցելու են նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, «ինչը կարող է հնարավորություն տալ բաց քննարկել այդ հարցերը»:

Այս մասին տեղեկացնում է «Նովոստի Ղազախստան լրատվական գործակալությունը: Աղբյուրի հաղորդմամբ, Հերբերտ Զալբերը ակնկալում է, որ գագաթաժողովը հակամարտության կողմերի քաղաքական կամքի առաջընթացի համար կարող է ազդակ հանդիսանալ:

Միաժամանակ հավելել է.«Բայց ինձ թվում է, պետք է իրատես լինել: Այդ հակամարտությունը բավականին խորն է, այն երկարատև պատմություն ունի, հավանաբար, իրատեսական չէ ակնկալել խնդրի կարգավորումը կլինի այստեղ»,-   ԵԱՀԿ կոնֆլիկտների կանխարգելման կենտրոնի տնօրենը եզրահանգել է. «Վերջիվերջո, հակամարտող կողմերը պետք է իրենք որոշում կայացնեն. ԵԱՀԿ-ն կամ Մինսկի խումբը, այլ երկրների նախագահները կամ արտգործնախարարները կարող են միայն օգնել ու աջակցել բանակցություններին»:

Նման դիրքորոշում նա նաև հայտնել է Վրաստանի ու Հարավային Օսիայի հակամարտության վերաբերյալ:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն