Գլխավոր » Լրահոս

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բորդյուժային

Նոյեմբեր 29, 2010թ. 17:58

Նոյեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպմանը քննարկվեցին դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Նույն օրը արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային հանդիպումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն