Քլինթոնն իր անհանգստություն է հայտնել, որ Թուրքիան հայտնվել է WikiLeaks-ի բացահայտումների կիզակետում
Դեկտեմբեր 1, 2010թ. 11:50
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկուշաբթի օրը հանդիպում են ունեցել Վաշինգթոնում: Այս մասին հայտնում է Hurriyet Daily –ը:
Ըստ լրատվամիջոցի. «Նրանք խոսել են WikiLeaks-ի վերաբերյալ , և արտգործնախարարը գնահատել է պետքարտուղարի տրամադրած ուղղակի և անուղղակի մեկնաբանությունները”,- հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին:
Վերջինիս խոսքով, Քլինթոն-Դավութօղլու հանդիպումը եղել է շատ արդյունավետ: ԱՄՆ պետքարտուղարն իր անհանգստություն է արտահայտել, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևոր գործընկերը` Թուրքիան, հայտնվել է WikiLeaks-ի բացահայտումների կիզակետում:
ArmAr.am












