Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Ավստրալիայի, Շվեյցարիայի ԱԳ նախարարների և Իսրայելի փոխվարչապետի հետ

Դեկտեմբեր 2, 2010թ. 11:19

Minister Nalbandian meets Australian FM 01.12.2010ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աստանայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գագաթաժողովի շրջանակներում ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ:

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպեց Ավստրալիայի նախկին վարչապետ, ԱԳ նախարար Քեվին Ռուդի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց ավստրալահայ համայնքի դրական դերակատարությունը Հայաստանի եւ Ավստրալիայի միջեւ համագործակցության զարգացման գործում:

Զրուցակցի խնդրանքով` Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Քեվին Ռուդը իր երկրի աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին:

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Շվեյցարիայի փոխնախագահ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ էր: Զրուցակիցները հանգամանալից քննարկում ունեցան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ:

Աստանայում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը, որին քննարկվեցին կազմակերպության կանոնադրական մարմինների՝ դեկտեմբերի սկզբին կայանալիք նիստերի նախապատրաստական աշխատանքներն ու օրակարգը:

Minister Nalbandian meets Israeli Vice-PM 02.12.2010Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի օրակարգում էր նաեւ Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնի հետ հանդիպումը: Նախարար Նալբանդյանը եւ փոխվարչապետ Յաալոնը քննարկում ունեցան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Իսրայելի փոխվարչապետը ներկայացրեց մերձավորարեւելյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն