Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Հայաստանի առաջատար բջջային օպերատորը շարունակում է մնալ սպորտի գործընկերը

Դեկտեմբեր 2, 2010թ. 16:57

IMG_9183Արդեն երկրորդ տարին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է ՙՀատիս Երևան՚ բասկետբոլային ակումբի բացառիկ հովանավորությունը

ՙՄիկա՚ մարզադահլիճում տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիս, որի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՙՀատիս Երևան՚ ակումբի խորհրդի անդամ Հրաչյա Ռոստոմյանը և ակումբի նախագահ Սուրեն Զոհրաբյանը հայտարարեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՙՀատիս Երևան՚ բասկետբոլային ակումբի միջև կնքված մեկամյա պայմանագրի, ինչպես նաև ակումբի` 2011-ի ծրագրերի մասին:

Լեգենդար ՙՀատիս՚ թիմը հաջողության մեծ ցուցանիշ ունի և հպարտության աղբյուր է ամբողջ ազգի համար: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի հովանավորությունը կխրախուսի ՙՀատիս Երևան՚ բասկետբոլային ակումբին` շարունակելու անցյալի ավանդույթները, կատարելագործելու հմտությունները և հետագա խաղերի ընթացքում վերահաստատելու առաջատարի դիրքերը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` որպես Հայաստանի ապագայի համար հոգ տանող պատասխանատու կազմակերպություն, հավատացած է, որ այլ սպորտաձևերին զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել նաև բասկետբոլի վարկանիշը` խրախուսելով հայ երիտասարդներին և սպորտով հետաքրքրվողներին զբաղվելու պրոֆեսիոնալ սպորտով և վարելու առողջ ապրելակերպ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ջանում է նպաստել Հայաստանում սպորտի զարգացմանը, որպեսզի հայ երիտասարդները սիրեն սպորտը և զերծ մնան թմրադեղեր, ծխախոտ և ոգելից խմիչքներ օգտագործելուց:

Այս կապակցությամբ Սուրեն Զոհրաբյանն ասել է. ՙՀատիսի հաջող ելույթներին հաջորդած մեկ տարվա ընթացքում ավելի, քան 5000 երեխաներ և պատանիներ սկսել են զբաղվել թիմային տարբեր սպորտաձևերով, ինչը մեծ խթան է մեր ազգի առոջ ապրելակերպի համար: Երկրում կորպորատիվ պատասխանատվության բնագավառում խոշորագույն նախագծեր իրականացնող ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ ակումբի համագործակցությունը ՙՀատիսի՚ հետագա հաջողությունների գրավականն է՚:

ՙԱյս թիմը տիրապետում է մեծ կազմակերպվածության, ուժի, բարձր վարպետության և գեղեցիկ խաղի, իսկ ճկունությունը և հաղթելու արդարացի մղումը մոտ են Հայաստանի առաջատար բջջային օպերատորի գաղափարախոսությանը: Դուք կարող եք մրցել աշխարհի լավագույն թիմերի հետ և հաղթել: Եվ դա ոչ այն պատճառով, որ մենք ենք ակումբի հովանավորը, այլ այն, որ ամբողջ ազգը հավատում է ձեր հաղթանակին՚,-ասուլիսին ներկա գտնվող թիմի անդամներին ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՙՀայաստանը կարող է հպարտանալ սպորտի բնագավառում արձանագրած բազմաթիվ հաջողություններով, իսկ մեր երկրի գործարար հատվածը պետք է ամեն կերպ աջակցի հայ մարզիկներին` կատարելության հասնելու գործում: Այսպիսով մենք հայ մարզիկներին կարող ենք մղել հաղթանակի ձգտման և ջանք չենք խնայի աջակցելու նրանց` այդ ձգտումն իրագործելու համար՚,-ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՙՀատիս Երևան՚ ակումբի համագործակցությունն իր ներդրումը կունենա Հայաստանում թիմային ոգու բարձրացման և բասկետբոլում դրա ներուժի օգտագործման գործում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հուսով է, որ նման նշանակալի ներդրումը Հայաստանի լեգենդ ՙՀատիս՚ կանանց բասկետբոլային թիմին կոգեշնչի պատվով ներկայացնելու մեր երկիրը միջազգային մրցաշարերում:

Ասուլիսի ավարտին ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպվեց անակնկալ-մրցույթ: Զամբյուղի մեջ գնդակ նետելու լավագույն արդյունք գրանցած լրագրողները ՙՀատիս Երևան՚ բասկետբոլային ակումբի կողմից պարգևատրեցին ՙGold’s Gym՚ մարզասրահի անդամակցության քարտով:

Այս մասին տեղեկացնում է  ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունը:

ArmAr.am


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն