Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Սեյրան Օհանյանն ընդունել է դեսպան Անրի Ռենոյին

Դեկտեմբեր 2, 2010թ. 19:35

Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Բարձր գնահատելով պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության արդյունավետությունը` Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ պարոն Ռենոյի պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտի համագործակցության զարգացմանը` նպաստելով տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի ռազմակրթական հաստատություններում հայ սպաների կրթության, խաղաղապահության ոլորտում փորձի փոխանակման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն