Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն

Դեկտեմբեր 3, 2010թ. 12:25

«Facebook» սոցիալական ցանցում ստեղծվել է » նախաձեռնություն` «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի ։ Պայքարն ընդդեմ Անգլիայում տպագրված «Большая иллюстрированная энциклопедия географии» ռուսալեզու համաշխարհային հանրանգիտարանի դեմ է:

Բրիտանական «Kingfisher Publications» և ռուսական «Махаон» հրատարակչությունների կողմից  հրատարակված հանրանգիտարանում տեղ են գտել կեղծ տեղեկություններ երկու հայկական պետությունների` Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ու, առհասարակ, հայերիս մասին:

Օրինակ, Հայաստանում խոսում են հայերեն և ադրբեջաներեն, իսկ հիմնական կրոններն են ուղղափառությունը (հայ առաքելական եկեղեցի) և իսլամը:

Բացակայում է  Արցախի Հանրապետության քարտեզը, փոխարենը Արցախ աշխարհը համարվում է իբրև ադրբեջանական տարածք:

Ամբողջությամբ խեղաթյուրված է արցախյան հակամարտության ծագման պատճառները: Ներկայացվում է, թե 1988-89թթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել զինված ընդհարում՝ Արցախի կարգավիճակի համար:

Հրատարակիչների դեմ   դատական գործընթաց է սկսված:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն