Գլխավոր » TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Թշնամու կրակահերթը Ասկերանի և Մարտակերտի հայկական դիրքերի վրա

Դեկտեմբեր 4, 2010թ. 13:35

hradadarԱնցած շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում կրկին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման  աճ:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից լրատվամիջոցներին տեղեկացնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արցախյան  դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց, որից միայն 50-ը` «Սեւ նետ» խոշոր տրամաչափի հեռահար եւ «СВД» դիպուկահար հրացաններից: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղաբաշխված հայկական դիրքերի վրա:

Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է:

ArmAr.am


Դիտել TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն