Բողոքի ցույց ընդդեմ օտարալեզու դպրոցների
Դեկտեմբեր 6, 2010թ. 11:18
Ինչպես հայտնի է դեկտեմբերի 6-ին Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների օրինագիծը, որով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ:
Օտարալեզու դպրոցների բացումն անշուշտ լուրջ վտանգ է ուղղված մեր մայրենիին ու մեր անկախ պետականությանը: Այս մտահոգությամբ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը կազմակերպում է բողոքի ցույց: Այն տեղի կունենա Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ, ժամը 17:00-ին:
«Ձեր մասնակցությունն անչափ կարևոր է: Միացե՛ք բողոքի ցույցին, հրավիրե՛ք ձեր շրջապատի բոլոր մտահոգված անձանց, տարածե՛ք այս կոչը»,- ասված է նախաձեռնության կոչում:
ArmAr.am












