Ինչու դեկտեմբերի 7… կամ խորհրդանշական օրերի զուգադիպումը
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցին պատասխանում է «Ուխտ Արարատի» հասարակական նախաձեռնության աշխատանքները համակարգող եւ համանուն պարբերականի խմբագիր Տիգրան Փաշաբեզյանը:
– «Հայաստանին (և տարածաշրջանի մյուս երկրներին) նետված մարտահրավերներն ու սպառնալիքները» հոդվածում երեք այլ սպառնալիքների շարքում նշել էիք Իրանի տարածքը ընդերք թափանցող ռումբերով հարվածելու դեպքում տեխնածին աղետների շղթայական ռեակցիայի հրահրումը ողջ տարածաշրջանում: Հայտնի է, որ 2010-ի դեկտեմբերի 6-7-ը Ժնևում` ՌԴ, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա վեցյակը կբանակցի Իրանի հետ վերջինիս միջուկային թղթածրարի հարցերով: Ի՞նչ սպասելիքներ ունեք այդ բանակցություններից:
– Սպասելիքներ չունենք, սպասումներ ունենք: Սպասելիքը դրական իրադարձության ակնկալիքն է, սպասումը`նոր սպառնալիքի տագնապը: Որևէ մեկին տարօրինակ չի՞ թվում խորհրդանշական օրերի հաճախակի դարձած զուգադիպությունը Հայաստանին (և տարածաշրջանի մյուս երկրներին) վերաբերող ռազմա-քաղաքական հարցերում: Խնդիրն այն է, որ դեկտեմբերի 7-ը 1988-ի Սպիտակի երկրաշարժի օրն է, իսկ Իրանի միջուկային թղթածրարով բանակցությունները նշանակված են նույն այդ օրը:
Մյուս կողմից, նույն դեկտեմբերի 7-ին ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը մեկնում է Բրյուսել մասնակցելու Հայաստան-ԵՄ խորհրդի 11-րդ նիստին: Դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ում լսվելու է սեպտեմբերից` 64-րդ նստաշրջանից, 65-րդ տեղափոխված Ադրբեջանի հայցը ‹‹գրավյալ տարածքների›› մասին:
Երբ տվյալները համադրում ենք ստացվում է, որ 2010-ի դեկտեմբերը 2010-ի սեպտեմբերի իրադարձությունների կրկնությունն է: Ճիշտ է ծավալով փոքր, սակայն ոչ սպառնալիքի պարունակությամբ:
Եթե հասկանալի չէ հայ հասարակական-քաղաքական շրջանակների անհօգությունը այսօրինակ հարցերում, ապա միանգամայն բացատրելի է տարածաշրջանի երկրների քաղաքական շրջանակների ձևական անտարբերությունը, որովհետև 1988-ի աղետը (մասնագետների կարծիքով` տեխնածին), ողջ թափով հարվածեց Հայաստանին, մյուս երկրները զերծ մնացին այդ հարվածից: Բայց խոստովանենք, որ այժմ խոսքը բոլորովին նոր տարողության ու որակի սպառնալիքի մասին է: Հիշենք նաև, որ Հայաստանում ‹‹ՆԱՏՕ-ի Արմենիա-2010›› վարժանքի սկիզբը սեպտեմբերի 11-ն էր, Նյու Յորքի երկնաքերների աղետի օրը, իսկ բովանդակությունը հետևյալը. ‹‹ՆԱՏՕ-ի վարժանքը Հայաստանում. Թուրքիայի հետ սահմանի բացումը, ԱԷԿ-ի վթարը և հայերի տարհանումը Վրաստանով››:
Այսինքն, Իրանի տարածքը թափանցող ռումբերով հարվածելու դեպքում անկանխատեսելի հետևանքներով հղի փոփոխությունների են ենթարկվելու ոչ միայն Իրանի, Իրաքի, Սիրիայի, ներառյալ Իսրայելի և Թուրքիայի ընդերքի բնականոն երկրաբանական գործընթացները, այլև Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Հյուսիային Կովկասի հանրապետությունների, որովհետև այդ տարածքը ‹‹Վանկուվերից-Վլադիվոստոկ›› տարածքը չէ, դա ‹‹Կոնգո-Կոսովո-Կովկաս›› տարածքն է, որտեղ երկրների սահմանները, ըստ հայտնի ծրագրի, ենթակա էին փոփոխման… իսկ այժմ, կարելի է եզրակացնել, նաև պետական – կառավարման համակարգային ձևախեղման: Չ՞է որ դա նշանակում է, թե նշված բոլոր երկրները դադարելու են գոյություն ունենալ որպես ինքնիշխան պետություններ և վերածվելու են լայնածավալ ‹‹հումանիտար աղետի տարածքների››:
Սա փորձ չէ ինչ- որ մեկին, ինչ-որ բան բացատրելու, քավ լիցի: Սա փորձ է գոյություն ունեցող տվյալները համադրելու:
Հիմա` հաջորդ խնդիրը, կանխելով Ձեր հաջորդ հարցը: Ինչպես 1988-ի Սպիտակի երկրաշարժի` որպես տեխնածին աղետի, այնպես էլ վերը հիշատակված սպառնալիքների խնդիրը, որոնք անշուշտ գործողության մեջ են դրվում տերությունների ղեկավարների մակարդակով, հարաբերակցվում են Մարդկության դեմ իրականացված հանցագործությունների փաստին և, ըստ այդմ, ենթակա են պատժի` համաձայն` թե′ ազգային և պետական, թե′ ներպետական և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ու նորմերի, որոնք, ի դեպ, վաղեմության ժամկետ չեն ճանաչում:
Բայց նախ խնդիրը տարածաշրջանին նետված սպառնալիքը կանխելն է, թեև դա միայն մեր անելիքը չէ, այլև տարածաշրջանի բոլոր երկրների գործն ու պատասխանատվությունը, այդ թվում նաև… անվտանգության երաշխիքներ ստացողներինը:
ArmAr.am
Թեգեր` Ադրբեջան, աղետ, Բրյուսել, Ժնև, Իրան, Հայաստան, մարտահրավերներ, Սպիտակի երկրաշարժ












